Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով. փաստաբան

Գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի փաստաբանը ներկայացրել է, թե ինչ մեղադրանք է նրան առաջադրվել։
Լրագրողների հետ զրույցում փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։
Ըստ փաստաբանի՝ Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Նա նաև հայտնեց, որ Քննչական կոմիտեն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացնում դատարան։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գործարար Սամվել Կարապետյանը գիշերը դուրս է եկել առանձնատնից և հեռացել իրավապահների հետ։ Կարապետյանի կարգավիճակի մասին տեղեկություններ դեռ չեն հայտնվում:
Կարծիքներ