Աբազյանի պաշտոնանկությունը որևէ կապ ունի՞ Սամվել Կարապետյանի տանն իրականացվող գործողությունների հետ

«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել էր՝ «արդյոք ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը կապ ունի՞ նախօրեին ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի տանն իրականացվող գործողությունների և եկեղեցու վերաբերյալ Ձեր գրառումների հետ»:
Ազատություն
- Աբազյանի պաշտոնանկությունը որևէ կապ ունի՞ Սամվել Կարապետյանի տանն իրականացվող գործողությունների և հայ առաքելական եկեղեցու հոգևորականների վերաբերյալ Ձեր գրառումների հետ:
Նիկոլ Փաշինյան
-Աբազյանն իմ վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում, աշխատել է ամենաբարդ շրջանում՝ 2020-ի նոյեմբերից: Կարծում եմ՝ արժանացել է, որ մի քիչ հանգստանա, 5 տարի այդ լարված պայմաններում աշխատել է, կարծում եմ հասկանում եք, որ հեշտ չի:
Ազատություն
- Մեր նշած հանգամանքների հետ կապ ունի՞
Նիկոլ Փաշինյան
-Ձեր նշած հանգամանքների հետ... ուղղակի կապ ունի ի՛մ նշած հանգամանքների հետ: Իսկ առհասարակ ԱԱԾ տնօրենի աշխատանքն առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես այն ինչ վերաբերում է անվտանգությանը, այդ թվում՝ հիբրիդային անվտանգությանը
Ազատություն
- Հրաժարվե՞լ է որևէ հանձնարարություն կատարել
Նիկոլ Փաշինյան
- Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել:
Կարծիքներ