Փոշեկուլ-ավտոմեքենան մաքրման աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է

Փոշեկուլ-ավտոմեքենան մաքրման աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է

Այսօր՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 64-ամյա Ռազմիկ Ս.-ն ՍКМ մակնիշի փոշեկուլ-ավտոմեքենայով Ծիծեռնակաբերդի խճուղում ճանապարհի մաքրման աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է:


Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում:

Աղբյուրի տեղեկություններով՝ կողաշրջված փոշեկուլ-ավտոմեքենան հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում