Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել

Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հնարավորություններն ավելի քան երբևէ բարձր են։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Շոլցը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ 

«Լավ է, որ երկու երկրների ղեկավարները երկխոսության մեջ են։ Ես ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ կցուցաբերեն անհրաժեշտ կառուցողականություն»,-ասել է նա։

«Իհարկե, մենք առաջին հերթին քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը և միակարծիք ենք, որ այդ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Դրա շանսերն ավելի քան երբևէ բարձր են», -հավելել է նա։

Շոլցը նշել է, որ հավատում է, որ այս տարի խաղաղության պայմանագիր կստորագրվի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում