«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել է ընձառյուծ։

Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Ընձառյուծն արձանագրվել է Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի համագործակցության շրջանակում իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում:

Ընձառյուծի համար ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկը հանդիսանում է մշտական ապրելավայր և կենսամիջավայր, ինչը փաստում է կարճ ժամանակահատվածում վերջինիս հաճախակի գրանցումը՝ փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում