Կանադան՝ հոկեյի աշխարհի չեմպիոն

Կանադան՝ հոկեյի աշխարհի չեմպիոն

Ֆինլանդիայում կայացած հոկեյի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում Կանադայի հավաքականը 5:2 հաշվով հաղթանակի հասավ Գերմանիայի թիմի նկատմամբ: Գրում է Armsport.am-ը։

Հյուսիսամերիկյան երկրի հավաքականը պատմության մեջ 28-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:

Նախորդ անգամ կանադացիները ԱԱ-ն հաղթել էին 2021 թվականին, իսկ նախորդ տարի չեմպիոնի կոչումը նվաճել էր Ֆինլանդիայի թիմը:

Հիշեցնենք, որ 3-րդ տեղի համար խաղում Լատվիայի թիմը հաղթել էր ԱՄՆ հավաքականին ու պատմության մեջ առաջին անգամ դարձել ԱԱ մեդալակիր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում