Պետք է և պարտադիր է այս օրերին ուղղակի պինդ լինել, սթափ դատել և պահպանել երկրի ներքին կայունությունը. Ալխաս Ղազարյան

«Հայաստանի ինքնիշխանությունը այն հիմնասյունն է, որի վրա պիտի կառուցվի մեր այսօրեական գոյության ու գործունեության ամուր երաշխիքները»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ շարունակելով.
«Իսկ մեր պետության ու պետականության հետ կապ չունեցող, հայհոյախառը աղմուկ-աղաղակ բարձրացնողների նպատակն անթաքույց է՝ իշխանափոխություն, որի անունը դրել են փրկություն, բայց իրականում՝ էժանագին մանիպուլյացիա, զրո իրականություն։
Սիրելի հայրենակիցներ,
Պետք է և պարտադիր է այս օրերին ուղղակի պինդ լինել, սթափ դատել և պահպանել երկրի ներքին կայունությունը:
Ուժ, համբերություն և իմաստություն բոլորիս»:
Կարծիքներ