FLYONE ARMENIA ընկերության ինքնաթիռին թույլ չեն տվել մուտք գործել Դուբայի օդային տարածք

FLYONE ARMENIA ընկերության ինքնաթիռին թույլ չեն տվել մուտք գործել Դուբայի օդային տարածք

Երևան-Դուբայ չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Շիրազում, այս մասին պաշտոնական մեկնաբանություն է տարածել FLYONE ARMENIA ընկերությունը, այն ներկայացնում ենք ստորև։

«Սոցիալական ցանցում որոշակի արձագանք է ստացել ս․թ․ մայիսի 7-ին FLYONE ARMENIA ընկերության Երևան-Դուբայ- Երևան չվերթի՝ Շիրազում վայրէջքը կատարելու վերաբերյալ տեղեկությունը։ FLYONE ARMENIA ընկերության ինքնաթիռը ս․թ․ մայիսի 7-ին իրականացրել է Երևան- Դուբայ- Երևան չվերթը։

Դեռևս լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հիմնավորմամբ՝ Դուբայի օդային երթևեկության կարգավարները թույլ չեն տվել ավիաընկերության օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։ Օդանավի հրամանատարը որոշում է ընդունել վայրէջք կատարել Շիրազի օդանավակայանում՝ մինչև խնդրի պարզաբանումը։ Կանգառի ժամանակ՝ FLYONE ARMENIA ընկերության օդանավի անձնակազմը ուղևորներին ապահովվել են սնունդով և արել հնարավորը ապահովելու ուղևորների կապը հարազատների հետ։

Մենք շնորհակալ ենք մեր ուղևորներին՝ համբերատարության ու օդանավի անձնակազմի հետ դրական համագործակցության համար։ Քանի որ FLYONE ARMENIA ավիաընկերությունը դեռևս չի իրականացնում չվերթեր դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, և պայմանավորված ոչ աշխատանքային օրով, չվերթի շարունակության փաստաթղթային աշխատանքներն պահանջել են փոքր ինչ երկար ժամանակ։ Բոլոր թույլտվությունները թարմացնելուց ու ստանալուց հետո՝ օդանավը շարունակել է թռիչքը և վայրէջք է կատարել Դուբայի օդանավակայանում»։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում