ԱՄՆ-ում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է Նիգերիայի բանկի տնօրենը

Նիգերիայի Access Bank-ի գլխավոր գործադիր տնօրեն Հերբերտ Վիգվեն և նրա կինն ու որդին զոհվել են Կալիֆորնիա-Նևադա սահմանին ուղղաթիռի վթարի հետևանքով: Այս մասին հայտարարել է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվելան, ով նախկինում զբաղեցնում էր Նիգերիայի ֆինանսների նախարարի պաշտոնը։
Ավելի վաղ NBC-ն հայտնել էր , որ Կալիֆոռնիայում Նևադայի սահմանի մոտ Նիպտոն քաղաքի մոտ կործանվել է Eurocopter EC 130 ուղղաթիռը, որում եղել է 6 մարդ, նրանցից ոչ ոք ողջ չի մնացել։
Կարծիքներ