Ադրբեջանի դատախազը հայտարարել է, որ ԼՂ նախկին ղեկավարների վերաբերյալ վճիռներ կկայացնեն իրենց դատարանները

Ադրբեջանի դատախազը հայտարարել է, որ ԼՂ նախկին ղեկավարների վերաբերյալ վճիռներ կկայացնեն իրենց դատարանները

Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների վերաբերյալ վճիռները կայացվելու են ադրբեջանական դատարաններում:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը:

Երեկ Բաքվի դատարանը երկարաձգել է ԼՂ նախկին նախագահների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ինչպես նաև ԼՂ ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Պաշտպանության բանակի գեներալներ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի կալանքի ժամկետները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում