ՀՀ վարչապետը և ԱՄՆ նախագահը ջերմորեն հրաժեշտ են տվել միմյանց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ ջերմորեն հրաժեշտ է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
«ԱՄՆ նախագահի հետ ջերմորեն հրաժեշտ տվեցինք միմյանց»,- գրել է Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:


Կարծիքներ