Արագածոտնի մարզում վարորդը ընթացքի պահին հանկարծամահ է եղել, բախվել շինության քարե պարսպին

Արագածոտնի մարզում վարորդը ընթացքի պահին հանկարծամահ է եղել, բախվել շինության քարե պարսպին

Այսօր՝ հունվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 80-ամյա Էդուարդ Բ․-ն իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 98 հասցեի դիմաց դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել նշված հասցեի քարե պարսպին։

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է Էդուրադ Բ․-ի կողմից ավտոմեքենան վարելու ընթացքում հանկարծամահ լինելը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում  նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում