Բրյանսկում այրվում Է «Տրանսնեֆտ Բրյանսկ Դրուժբա» նավթաբազան. ԱԻՆ

Բրյանսկում այրվում Է «Տրանսնեֆտ Բրյանսկ Դրուժբա» նավթաբազան. ԱԻՆ

 Բրյանսկում այրվում Է «Տրանսնեֆտ Բրյանսկ Դրուժբա» նավթաբազան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում: Այնտեղ հավելել են, որ հրդեհի պատճառով մարդկանց չեն տարհանի: Գերատեսչության նախնական տվյալներով՝ հրդեհից ոչ ոք չի տուժել:

«Տրանսնեֆտ Բրյանսկ Դրուժբա»-ից մեկնաբանություններ առայժմ ստանալ չի հաջողվել: Բրյանսկի Ֆոկինսկի շրջանի նավթաբազայում բռնկած հրդեհի մասին ԱԻՆ-ը հաղորդել Է ուշ գիշերին: Բացի այդ, տեղեկացված աղբյուրն «Ինտերֆաքս»-ին հաղորդել Է, որ քաղաքում բռնկվել Է նավթամթերքների եւս մեկ պահեստարան: «Վաղ առավոտյան Սնեժետսկի վալի նավթային համալիրի տարածքում սկսել Է այրվել դիզելային վառելիքի ամբարը:

Կրակը ճարակել Է 10 հազար խորանարդ մետր ծավալով ամբարը»,-ասել Է գործակալության զրուցակիցը: «Տրանսնեֆտ Բրյանսկ Դրուժբա»-ն («Տրանսնեֆտ»-ի դուստր ընկերություն) ունի 3,1 միլիոն խորանարդ մետր ծավալով նավթամբար, շահագործում Է 20 նավթամուղ եւ 15 նավթապրանքամուղ 15 կայան, 3,5 հազար կիլոմետր նավթամուղ եւ 3,9 հազար կիլոմետր նավթարտադրանքամուղ: Ձեռնարկության արտադրական օբյեկտները գտնվում են ռուսաստանյան 11 տարածաշրջաններում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում