Ադրբեջանի ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Ադրբեջանի ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների հեռանկարները։ Այս մասին այսօր հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի հետագա հեռանկարները, ինչպես նաև հարաբերություններիկարգավորման այլ բաղադրիչներ»,- ասվում է զեկույցում։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Բայրամովը նշել է, որ «Հայաստանը չի կատարում եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, ամբողջությամբ չի դուրս բերել իր ուժերը ադրբեջանական տարածքներից, օկուպացիայի տակ է պահում Ադրբեջանի ութ գյուղ և պարբերաբար շարունակում է ռազմական և քաղաքական սադրանքները»։

Նաև ընդգծել է վերջերս հայկական կողմից գերեվարված երկու ադրբեջանցի զինծառայողների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում