Հրդեհ է բռնկվել Բելգորոդի նավթոբազայի տարածքում. կան տուժածներ

Հրդեհ է բռնկվել Բելգորոդի նավթոբազայի տարածքում. կան տուժածներ

Խոշոր հրդեհ է բռնկվել Բելգորոդի  նավթագործարանի պահեստում:  «Հայկական ժամանակի» հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Россия 24 հեռուստաալիքը։

Շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը սոցցանցերում գրել է, որ հրդեհի վայր են ուղարկվել արտակարգ իրավիճակների բոլոր ծառայությունները։

Զոհերի մասին տեղեկությունը ճշտվում է, առայժմ հայտնի է 2 տուժածի մասին, որոնք պահեստային մասի աշխատակիցներ են:

Գլադկովը  քիչ ուշ հայտարարել է, որ նավթոբազայում  հրդեհը տեղի է ունեցել ուկրաինական ավիացիայի երկու ուղղաթիռների ավիահարվածի արդյունքում:

Նա պարզաբանել է, որ մարտական օդանավերը Ռուսաստանի տարածք են մտել, հարվածներ հասցրել ցածր բարձրությունից, սակայն բնակչությանը վտանգ չի սպառնում, շրջանն ունի բոլոր միջոցները՝ հրդեհի տարածումը կանխելու և այն մեկուսացնելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում