Թրյուդոն Զելենսկու հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին տիրող իրավիճակը

Թրյուդոն Զելենսկու հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին տիրող իրավիճակը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակը։ Այս հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությանը։

Հայտարարության մեջ նշվում է, որ հիմնականում առաջնորդները խոսել են Ուկրաինայի արևելյան սահմանների մոտ ռուս զինվորականների ենթադրյալ ակտիվության հետ կապված իրավիճակի մասին։

«Վարչապետ Թրյուդոն հայտարարեց Ռուսաստանի կողմից իրավիճակի դեէսկալացիայի հրատապ անհրաժեշտության մասին, ինչպես նաև վերահաստատեց Կանադայի շարունակական աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Թրյուդոն և Զելենսկին քննարկել են նոր կորոնավիրուսային վարակի համաճարակի դեմ պայքարը և ուկրաինական Boeing ինքնաթիռի կործանման շուրջ ստեղծված իրավիճակը, որը խոցվել էր Թեհրանի երկնքում 2020 թվականի հունվարին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում