ԵՄ-ն Հայաստանում կուժեղացնի քաղաքացիական առաքելությունն ու կընդլայնի կազմը. Բորել

ԵՄ-ն Հայաստանում կուժեղացնի քաղաքացիական առաքելությունն ու կընդլայնի կազմը. Բորել

Մենք տեսնում ենք, որ Հայաստանը հստակորեն տեսնում է մեզ հետ աշխատելու օգուտները, և պատրաստ ենք դրականորեն պատասխանել դրանց:

Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ տեղեկացնելով, որ ներկայում ԵՄ-ն աշխատում է Հայաստանի հետ հարաբերությունների հզորացման վրա:

«Որպես այս համագործակցության քայլ՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր համաձայնել է ուժեղացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը և ընդլայնել դրա կազմը` 138-ից հասցնելով 209-ի:

Սա Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանի կայունությունը բարձրացնելու միջոց է։ Մենք հավատում ենք, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական պահ կա:

Սա կարևոր հնարավորություն է, և մենք հանձնառու ենք շարունակել աջակցել այդ ջանքերին՝ աշխատելով և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում