Անպտղության հաղթահարման ծրագրի կիսամյակային արդյունքներով 44 երեխա է ծնվել, առկա է 104 հղիություն

Արդեն 20 երեխա է ծնվել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներում` անպտղության հաղթահարման ծրագրի արդյունքում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ ընդհանուր ծրագրի կիսամյակային արդյունքներով 44 երեխա է ծնվել, առկա է 104 հղիություն։
Նմանատիպ ծրագրերի նպատակը անպտղություն ունեցող զույգերին օգնելն է` նպաստելով մեր երկրում ծնելիության աճին:
Կարծիքներ