Միրանչուկը կարող է փոխել ակումբային գրանցումը

Միրանչուկը կարող է փոխել ակումբային գրանցումը

Կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը հունվարին կարող է հեռանալ «Ատալանտայից»:  Այս մասին հաղորդում է Armsport․am-ը՝ հղում անելով repubblica.it-ին: 

Հաղորդվում է, որ Ջենովան  հետաքրքրություն է ցուցաբերում ռուս ֆուտբոլիստի նկատմամբ։Ակումբն արդեն բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ «Ատալանտան» ցանկանում է Միրանչուկի վաճառքից ստանալ 12 միլիոն եվրո՝ գումարած 3 միլիոն եվրո՝ որպես բոնուս։

Այս մրցաշրջանում Ալեքսեյը «Ատալանտայի» կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում