Ղազախստանում ոստիկանության գեներալ-մայորն ինքնասպան է եղել

Ղազախստանում ոստիկանության գեներալ-մայորն ինքնասպան է եղել

Ղազախստանի ՆԳՆ Ժամբիլի շրջանի ոստիկանական վարչության պետ, գեներալ-մայոր Ժանատ Սուլեյմենովն ինքնասպան է եղել։ Այս մասին հունվարի 10-ին հայտնել է  «Интерфакс-Казахстан»-ը՝ հղում կատարելով շրջկենտրոն Թարազ քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությանը։

«Ցավոք, այո, այդպես է։ Միջադեպի պատճառները հետաքննվում են»,- ասված է հաղորդագրությունում։

2017-ից 2019 թվականներին Սուլեյմենովը զբաղեցրել է երկրի ՆԳ փոխնախարարի պաշտոնը։ 2013-ից 2014 թվականներին Սուլեյմենովը ղեկավարել է երկրի ՆԳՆ քրեական ոստիկանության կոմիտեն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղազախստանում անկարգությունների ժամանակ սպանվել է անվտանգության 17 աշխատակից, նրանցից երկուսին գլխատել են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում