«Արցախբանկ»ը հաճախորդների աշխատավարձերից վարկերի մարման գծով գանձումներ չի կատարել. պարզաբանում

«Արցախբանկ» ՓԲԸ հաճախորդների քարտային հաշիվներին փոխանցված 2020 թվականի հոկտեմբեր ամսվա աշխատավարձերից վարկային պարտավորությունների մարման գծով գանձումներ չեն կատարվել:
Պարզաբանելով «Արցախբանկ»-ի վերաբերյալ սոցիալական ցանցերում տեղ գտած գրառումները՝ բանկը պարզաբանել է, որ եզակի անձինք գանձումների խնդրով դիմել են բանկ, վերջիններիս հարցերը տեղում պարզաբանվել են և, անհրաժեշտության դեպքում, կատարվել ճշգրտումներ:
«Եթե իրականում հաճախորդների մոտ առկա են հարցեր, կարող են դիմել բանկին:
Կցանկանայինք հավաստիացնել մեր հաճախորդներին, որ «Արցախբանկ» ՓԲԸ-ն անում է ամեն հնարավորը իր հաճախորդների անխափան սպասարկումը իրականացնելու գործում: Հորդորում ենք բոլորին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և ստեղծված լարված պատերազմական իրավիճակում խառնաշփոթ չստեղծել»,- տեղեկացրել են ընկերությունից:
Կարծիքներ