Փաշինյանը և Պուտինը համաձայնության են եկել այս հարցում․ Պեսկովը՝ ՀՀ տարբեր մարզերից ՌԴ զինվորականների դուրսբերման մասին

Փաշինյանը և Պուտինը համաձայնության են եկել այս հարցում․ Պեսկովը՝ ՀՀ տարբեր մարզերից ՌԴ զինվորականների դուրսբերման մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Հայաստանի տարբեր մարզերից Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ու զինվորական կետերի դուրսբերման որոշմանը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ին  ասել է. «Իսկապես, պայմանավորված այն հանգամանքով, որ պայմանները փոխվել են, Փաշինյանն ու Պուտինը համաձայնության են եկել այս հարցում»,- ասաց նա։

Պեսկովը հավելել է, որ հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում