Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Լիանա Եդիգարյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր նշանակելու մասին։ Դրանում ասված է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 16-ի ԲԴԽ-41-Ո-86 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝
Լիանա Եդիգարյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր»:
Կարծիքներ