Պուտինն Օրբանի հետ քննարկել է Թրամփի հետ գագաթնաժողովի նախապատրաստման ​​հարցը

Պուտինն Օրբանի հետ քննարկել է Թրամփի հետ գագաթնաժողովի նախապատրաստման ​​հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հեռախոսազրույցում նրան հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր զրույցի բովանդակության մասին և քննարկել Բուդապեշտում նախատեսվող հանդիպման նախապատրաստումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Վլադիմիր Պուտինը ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր զրույցի հիմնական բովանդակությունը՝ նշելով, որ ամերիկացի ներկայացուցիչների հետ առաջիկա շփումների ընթացքում նախատեսում է քննարկել հետագա գործողությունների ալգորիթմը՝ ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղիների որոնման համատեքստում՝ նկատի ունենալով նաև հեռանկարում ռուս-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպման անցկացումը Հունգարիայի մայրաքաղաքում», - նշված է հաղորդագրության մեջ։

Հունգարիայի վարչապետն, իր հերթին,  պատրաստակամություն է հայտնել պայմաններ ապահովել Բուդապեշտում ռուս-ամերիկյան հնարավոր գագաթնաժողով կազմակերպելու համար, հավելում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 16-ի երեկոյան ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել տարեսկզբից ի վեր ութերորդ հեռախոսազրույցը, որը տևել է երկուսուկես ժամ։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Մոսկվան և Վաշինգտոնն անհապաղ կսկսեն պատրաստել երկու երկրների ղեկավարների նոր հանդիպումը, որը կարող է կազմակերպվել Բուդապեշտում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում