«Գրանդ Սվիս» մրցաշարի ավարտից մեկ խաղափուլ առաջ Սամվել Տեր-Սահակյանը գտնվում է 13-րդ հորիզոնականում

«Գրանդ Սվիս» մրցաշարի ավարտից մեկ խաղափուլ առաջ Սամվել Տեր-Սահակյանը գտնվում է 13-րդ հորիզոնականում

FIDE Grand Swiss մրցաշարի նախավերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով պարտության է մատնել Ջորդեն Վան Ֆորեստին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

 

Լևոն Արոնյանը և Սամվել Տեր-Սահակյանը խաղում էին իրար դեմ և խաղը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

 

Գաբրիել Սարգսյանի, Հայկ Մարտիրոսյանի և Հրանտ Մելքումյանի խաղերը նույնպես ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

Մրցաշարի ավարտից մեկ խաղափուլ առաջ Սամվել Տեր-Սահակյանը ունի 6 միավոր և գտնվում է 13-րդ հորիզոնականում:

Մանուել Պետրոսյանը և Շանթ Սարգսյանը ունեն 5.5 միավոր, Գաբրիել Սարգսյանը՝ 5 միավոր, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ 4.5 միավոր։

Կանանց մրցաշարում Մարիամ Մկրտչյանը ունի 4 միավոր, Էլինա Դանիելյանը՝ 3 միավոր:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում