ԱՄՆ-ի և ճապոնական ավիակիրների հարվածային խումբը 10-օրյա զորավարժություններ է անցկացրել

ԱՄՆ-ի և ճապոնական ավիակիրների հարվածային խումբը 10-օրյա զորավարժություններ է անցկացրել

ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը 10 օր շարունակ լայնածավալ վարժանքներ է անցկացրել Ճապոնիայի զինված ուժերի հետ Արևելաչինական և Ճապոնական ծովերում։ Դրանք ավարտվեցին ապրիլի 17-ին, երեքշաբթի օրը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում ասաց պաշտպանության նախարար Նոբուո Կիշին։ Գրում է ՏԱՍՍ֊ը։

«Ճապոնիան և Միացյալ Նահանգները ցույց են տվել, որ պահպանում են փոխգործակցության գերազանց աստիճանը և կարող են կանխել մեր տարածաշրջանում իրավիճակը միակողմանիորեն ուժով փոխելու փորձերը»,- ասել է ռազմական գերատեսչության ղեկավարը։ Նա հայտնել է, որ ճապոնական կողմից զորավարժություններին մասնակցել են հրթիռային կործանիչներ, ռազմաօդային ուժեր, ինչպես նաև շարժական ամֆիբիական ուժեր, որոնք ստեղծված են ԱՄՆ ծովային հետևակային կորպուսի մոդելով՝ հեռավոր կղզիների պաշտպանության համար։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում