Ուղիղ երկխոսությունը և դիվանագիտությունը միակ ճանապարհն են դեպի խաղաղություն Հարավային Կովկասում. Բլինքեն

«Երեկ ես խոսեցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու իմ ամուր աջակցությունը Ադրբեջանի հետ խաղաղություն ապահովելու շարունակական ջանքերին»:
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ շարունակելով.
«Ուղիղ երկխոսությունը և դիվանագիտությունը միակ ճանապարհն են դեպի կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, և ես հավատարիմ եմ մնում աջակցելու դրան»:
Կարծիքներ