«Քարերի սիմֆոնիայի» և «Հայաստանի ԴՕՍԱԱՖ»–ի գույքի մի մասը վերադարձվեց պետությանը

«Քարերի սիմֆոնիայի» և «Հայաստանի ԴՕՍԱԱՖ»–ի գույքի մի մասը վերադարձվեց պետությանը

Գառնի համայնքում գտնվող «Քարերի սիմֆոնիայի» ապօրինի սեփականաշնորհված տարածքը և «Հայաստանի ԴՕՍԱԱՖ»–ի գույքի մի մասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշեց, որ «Բազալտե երգեհոն» կամ, հանրությանը առավել հայտնի, «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի մի մասը` 0.1 հա–ն, որը ժամանակին ապօրինի սեփականաշնորհվել էր, վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը, ապա` փոխանցվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը, քանի որ այն բնության հատուկ պահպանվող տարածք է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում