Մարտին Գալստյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

Մարտին Գալստյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հունիսի 19-ին հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Առանձին անդրադարձ է կատարվել Արցախի տնտեսության զարգացման հարցում առևտրային բանկերի և ֆինանսական այլ կազմակերպությունների դերին:

Կողմերը կարևորել են ֆինանսաբանկային ոլորտում գործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում