Հայտնի է Աբովյանում մահացու վրաերթի ենթարկվածի ինքնությունը

Հայտնի է Աբովյանում մահացու վրաերթի ենթարկվածի ինքնությունը

Հուլիսի 20-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ինքը մարդու է վրաերթի ենթարկել:


Պարզվել է, որ ժամը 21.40-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա Նիկոլայ Նաղդալյանին, որը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:


Վարորդը ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին:
Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում