«ՀայՓոստի» անունից հաղորդագրություն են ուղարկում՝ առաջարկելով վճարել 233,12 դրամ առաքման գումար. հայտարարություն

«ՀայՓոստի» անունից հաղորդագրություն են ուղարկում՝ առաջարկելով վճարել 233,12 դրամ առաքման գումար. հայտարարություն

«ՀայՓոստը» հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ընկերության անվան և ապրանքային նշանի շահարկմամբ բանկային տվյալների կորզման փորձեր են արվում:

«Կրկին ահազանգեր ենք ստանում, որ «ՀայՓոստի» անվան և ապրանքային նշանի շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում:

Այս անգամ խարդախները այլ երկրում գրանցված անհայտ համարներից քաղաքացիներին «ՀայՓոստի» անունից ուղարկում են կարճ հաղորդագրություններ (SMS)՝ առաջարկելով կատարել 233,12 դրամ առաքման վճար, որպեսզի ծանրոցը առաքվի: Հղմամբ անցնելով բացվում է պատուհան, որտեղ պահանջվում  է ներմուծել անձնական և բանկային քարտի տվյալներ։

«ՀայՓոստը» հորդորում է ոչ մի դեպքում չտրամադրել բանկային տվյալները:

Խնդրում ենք օգտվել միայն «ՀայՓոստ» ընկերության պաշտոնական աղբյուրներից»,- նշվում է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում