Կհավաքագրվեն մետրոպոլիտենից նախկինում օգտվելու համար նախատեսված ուղևորաքարտերը. ինչ կտրվի դրանց տերերին

Դեկտեմբերի 14-ից՝ Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում հավաքագրվելու են մետրոպոլիտենից նախկինում օգտվելու համար նախատեսված ուղևորաքարտերը։
Այս մասին հայտնում են մետրոպոլիտենից:
Ուղևորաքարտը ներկայացնելու դեպքում՝ ուղևորը կստանա իր քարտի պարունակությանը համապատասխան ուղևորատոմս ( եթե քարտի հաշվին մնացել է 500 դրամ՝ ապա ուղևորը կստանա երթևեկելու 5 ուղևորատոմսեր):
Կարծիքներ