Պուտինը և Ալիևը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Պուտինը և Ալիևը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:

Նշվել է հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանն ուղղված հետևողական քայլերի կարևորությունը:

Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանի, Ռուսաստանի  և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ բոլոր պայմանավորվածությունների անվերապահ իրականացման տրամադրվածությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում