Երևանում մերկասառույցի պատճառով մեքենան կողաշրջվել է․ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ ժամը 22:30-ի սահմաններում 34-ամյա Հ. Հովհաննիսյանը իր վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի բեռնատարով Խաչիկ Դաշտենց փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես գրում է shamshyan.com-ը, մեքենայի ուղևոր 21-ամյա Ա. Գրիգորյանը բժշկակական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ:
Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ դարձի է բերվել և տեղափոխվել անվտանգ վայր:
Կարծիքներ