Միայն 2026-ին Կառավարությունը ուղիղ կամ անուղղակի կերպով 30 800 դրամով ավելացնում է մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին տրվող սոցիալական երաշխիքների ծավալը.ԱՍՀ նախարարի խոսնակ

Միայն 2026-ին Կառավարությունը ուղիղ կամ անուղղակի կերպով 30 800 դրամով ավելացնում է մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին տրվող սոցիալական երաշխիքների ծավալը.ԱՍՀ նախարարի խոսնակ

ԱՍՀ նախարարի խոսնակ Նվեր Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Հայաքվե» կոչվող միավորումը շատ ծանր է տարել կենսաթոշակների և նպաստների բարձրացման լուրը։ Առավոտից իրենց տեղը չեն գտնում․ նկատեցի, որ արդեն մի քանի անհոդաբաշխ ու անտրամաբանական մեկնաբանություններ են տվել այս թեմայով։ Խմբակի հայտարարությունների զավեշտը հասել է այնտեղ, որ սկսել են պնդել, թե իբր թոշակների բարձրացման որոշումը իրենց ինչ-որ ստորագրահավաքի հետևանք է։

 

Մեր քաղաքացիների բարեկեցության շարունակական բարձրացումը եղել և մնում է ՀՀ Կառավարության առաջնահերթությունների շարքում, կենսաթոշակները և նպաստները բարձրացվել և բարձրացվում են պարբերաբեր՝ ընդ որում թե՛ հետվճարի գործիքի կիրառմամբ, թե՛ ապրիլի 1-ից նաև ուղիղ բարձրացման միջոցով։

 

65-ից բարձր անձանց առողջության ապահովագրության համար պետության կողմից հունվարի 1-ից վճարվող ամսական 10 800 դրամ գումարը, կենսաթոշակների և նպաստների՝ ապրիլի 1-ից 10 000 դրամով բարձրացումը, ինչպես նաև անկանխիկ գործարքներից հունվարի 1-ից տրվող 20% հետվճարը՝ (ևս մինչև 10 000 դրամ) էականորեն նպաստում են մեր ավագ սերնդի ներկայացուցիչների կենսապայմանների բարելավմանը։

 

Ստացվում է, որ միայն 2026-ին Կառավարությունը ուղիղ կամ անուղղակի կերպով 30 800 դրամով ավելացնում է մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին տրվող սոցիալական երաշխիքների ծավալը, ինչը ահռելի քայլ է մեր ավագ սերնդի բարեկեցության բարձրացման ուղղությամբ։

 

Տեսա նաև մեկնաբանություններ, թե այս քայլը հատուկ արվում է ընտրություններից առաջ՝ ներքաղաքական նպատակներով։ Այս հայտարարությունն անում են անձինք, ում իշխանության տարիներին Հայաստանում ծերության նպաստը 16 000 դրամ էր։ Քաղաքական հենց այս շրջանակի ներկայացուցիչներն էին, որ մարդկանց «փարոս» համակարգի միջոցով միտումնավոր պահում էին աղքատության մեջ, որպեսզի ընտրությունից ընտրություն մեկ շիշ ձեթով, տուկի թելով, 10 000 դրամով դարձնեն ձայնավաճառ։ Փաստերն ինքնին խոսուն են, ավելացնելու ոչինչ չունեմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում