ՀՖՖ–ն ներկա չէր «Նոա Պարկի» մեկնարկի և մարզաբազայի բացման հանդիսավոր արարողությանը
Մայիսի 18-ին Վաղարշապատում տեղի ունեցավ «Նոա Պարկի» մեկնարկի և մարզաբազայի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ֆուտբոլային համայնքի ներկայացուցիչներ՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ, տարբեր ակումբների նախագահներ, տնօրեններ, մարզիչներ։ Միջոցառմանը ներկա էր նաև համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն։ Ներկաների շարքում չկային ներկայացուցիչներ ՀՖՖ–ից։
Սա հավանաբար այն պատճառով է, որ «Նոայի» հանդիպումների ընթացքում լինում են բազմաթիվ վիճելի դրվագներ, և «Նոան» կորցրել է միավորներ մրցավարական վիճելի դրվագների պատճառով, իսկ առաջնության մեկ խաղում և Հայաստանի Գավաթի եզրափակչում, որտեղ սպասարկել են միջազգային մրցավարներ, «Նոան» տոնել է խոշոր հաշվով հաղթանակներ։ Խնդիրները ոչ միայն մրցավարական են, այլ, լրատվամիջոցների ընկալմամբ, առկա են ավելի խորքային խնդիրներ, և կոնֆլիկտ է հասունացել Հայաստանի ամենախոշոր ակումբի և ՀՖՖ–ի միջև։


Կարծիքներ