Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի առաջին փուլը

Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի առաջին փուլը

Սփյուռքահայ պատանիները դարձյալ Հայաստանում են: Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի առաջին փուլը:

Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի ֆեյսբուքյան էջը:

Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Նորվեգիայից, Վրաստանից այս փուլին մասնակցելու են եկել 13-18 տարեկան 120 սփյուռքահայեր: Նրանք 13 օր կբացահայտեն Հայաստանը, կբարելավեն մայրենիի իմացությունը, կսովորեն հայկական երգ ու պար, մշակույթ ու պատմություն:

Ծրագիրն այս տարի անցկացվում է Դիլիջանում՝ Մոնթե Մելքանյանի անվան ռազմական վարժարանում և չորս փուլով կընթանա մինչ օգոստոսի 20-ը:

«Քայլ դեպի տան» կրթական ամբողջ բաղադրիչն իրականացնում է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում