Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հերթական թշնամական գործողությունը, միջազգային կառույցներին կոչ ենք անում զսպել Ադրբեջանի իշխանություններին․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
![Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հերթական թշնամական գործողությունը, միջազգային կառույցներին կոչ ենք անում զսպել Ադրբեջանի իշխանություններին․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին](https://www.freenews.am/uploads/images/image_750x_65098f12748cc.jpg)
Խոր անհանգստությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» իրականացման կեղծ պատճառաբանություններով ռազմական լայնածավալ գորժողություններ է սկսել Արցախի նկատմամբ, հրետակոծությունների ենթարկելով Արցախի խաղաղ բնակավայրերը, թիրախավորելով մայրաքաղաք Ստեփանակերտը, այդ մասին նշված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունում։
«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հերթական թշնամական այս գործողությունը և կոչ անում միջազգային բոլոր կառույցներին զսպել Ադրբեջանի իշխանություններին և համարժեքորեն արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին»,- նշված է հայտարարությունում։
Կարծիքներ