Համեղ եւ օգտակար. ի՞նչ դրական ազդեցություն է թողնում ձմերուկը առողջության վրա

Համեղ եւ օգտակար. ի՞նչ դրական ազդեցություն է թողնում ձմերուկը առողջության վրա

Ձմերուկը, բացի այն, որ շատ համեղ է, բազմաթիվ օգտակար հատկություններ ունի: Այն հրաշալի միզամուղ է, դրական է ազդում սրտանթային համակարգի, լյարդի, լեղապարկի վրա:

Ահա 6 պատճառ, որ ձմերուկն անհրաժեշտ է ներառել ամենօրյա սննդակարգում՝ մինչեւ սեզոնի ավարտը:

Այն ցածր կալորիականություն ունի, 92 տոկոսով բաղկացած է ջրից

Ձմերուկը հրաշալի կերպով օրգանիզմն ապահովում է հեղուկով, այն ցածր կալորիականություն ունի, փոխարենը հարուստ է բջջանյութով: Կարելի է ձմերուկ ուտելով կշտանալ ու միեւնույն ժամանակ քիչ կալորիա ընդունել:

Պարունակում է անփոխարինելի նյութեր ու միացություններ

154 գրամ ձմերուկը պարունակում է հետեւյալ վիտամինների ու հանքային տարրերի օրական պահանջի մի մասը։

С վիտամին՝ 21%
А վիտամին՝ 18%
Կալիում՝ 5%
Մագնեզիում՝ 4%
B1, B5 եւ B6 վիտամիններ՝ 3%

Քաղկեղի դեմ պայքար

Ձմերուկը հարուստ է լիկոպինով, որը նվազեցնում է քաղցկեղի որոշ տեսակների առաջացման հավանականությունը:

Սրտի առողջություն

Ուսումնասիրություները ցույց են տալիս, որ նույն լիկոպինը օգնում է նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը, դրական ազդեցություն է թողնում արյան ճնշման վիճակի վրա: Ձմերուկի մեջ առկա նյութերը դրական ազդեցություն են թողնում սրտի առողջության վրա:

Նվազեցնում է բորբոքային պրոցեսները

Հակաօքսիդանտների բարձր քանակի եւ С վիտամինի շնորհիվ ձմերուկը նպաստում է օրգանիզմի բորբոքային պրոցեսի նվազմանը:

Թուլացնում է մկանային ցավերը

Ցիտրուլլին ամինաթթուն, որն առկա է ձմերուկում, օգնում է մեղմացնել մկանային ցավերը: Ձմերուկի հյութն օգնում է ցիտրուլլինի յուրացմանն օրգանիզմի կողմից:

Օգտակար է մաշկի եւ մազերի համար

А նախավիտամինը և եւ С վիտամինը, որոնցով հարուստ է ձմերուկը, անփոխարինելի են մաշկի եւ մազերի առողջության համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում