Կորոնավիրուսի դեմ ղազախական պատվաստանյութի մշակողները փորձարկել են այն իրենք իրենց վրա

Կորոնավիրուսի դեմ ղազախական պատվաստանյութի մշակողները փորձարկել են այն իրենք իրենց վրա

Ղազախ գիտնականները, ովքեր կորոնավիրուսի դեմ տեղական պատվաստանյութ են մշակել, փորձարկել են այն իրենք իրենց վրա:

«COVID-19-ի դեմ ղազախական ​​պատվաստանյութի յոթ մշակողներն ինքնակամ փորձարկել են այն իրենք իրենց վրա` վրավիրուսի հետ աշխատելիս անվտանգություն ապահովելու համար: Պատվաստանյութը մշակվել է Կենսաբանական անվտանգության խնդիրների գիտահետազոտական ​​ինստիտուտում (ԿԱԽԳՀԻ)»,- պատմել են Ղազախստանի կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունում:

Ինստիտուտի տնօրեն Կունսուլու Զաքարիան նշել է, գիտնականներն իրենց լավ են զգում եւ շարունակում են աշխատել: Չակտիվացված պատվաստանյութի նախակլինիկական փորձարկումների արդյունքներն ուղարկվել են Դեղամիջոցների փորձաքննության ազգային կենտրոն` փորձագիտական ​​աշխատանքների համար, որոնք կավարտվեն մոտավորապես օգոստոսի կեսերին:

«Սեպտեմբերին Ղազախստանի առողջապահության նախարարությունից թույլտվություն ստանալուց հետո ակնկալվում է, որ կլինիկական փորձարկումների առաջին փուլը կսկսվի Ալմա-Աթայի կլինիկայում 18-ից 50 տարեկան 44 կամավորների վրա, ովքեր COVID-19-ի նկատմամաբ հակամարմիններ չունեն: Պատվաստումից հետո նրանք 42 օր հսկողության տակ կլինեն: Այնուհետու հոկտեմբերի կեսերին նախատեսվում է սկսել կլինիկական հետազոտությունների երկրորդ փուլը, որը պետք է ավարտվի 2020 թվականի դեկտեմբերին»,- նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Թեկնածուների պատվաստանյութերի կլինիկական փորձարկումների դրական արդյունքների դեպքում Ղազախստանը պատվաստանյութ կարտադրի Ժամբիլի շրջանի Օթար գյուղի կենսաբանական անվտանգության խնդիրների գիտահետազոտական ​​ինստիտուտին կից կառուցվող կենսադեղագործական գործարանում: Նախատեսվում է, որ գործարանը միջազգային ստանդարտներին համապատասխան իմունոբիոլոգիական դեղամիջոցներ կարտադրի, այդ թվում` պատվաստանյութեր COVID-19-ի դեմ:

Ղազախստանի հետազոտական ​​ինստիտուտի` կորոնավիրուսի դեմ երկու թեկնածու պատվաստանյութ ներառված է ԱՀԿ ցուցակում եւ հաջողությամբ անցնում է նախակլինիկական փորձարկումները: Ղազախստանի առաջին ոչ ակտիվացված պատվաստանյութը գրանցվել է ԱՀԿ կայքում մայիսի 15-ին: COVID-19-ի դեմ երկրորդ պատվաստանյութն ԱՀԿ կայքում գրանցվել է հուլիսի 31-ին, այն մշակվել է վիրուսի մակերեսային սպիտակուցների հիման վրա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում