Ֆինանսական հատկացումներ՝ թանգարաններում էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ներդրման համար

Ֆինանսական հատկացումներ՝ թանգարաններում էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ներդրման համար

ՀՀ կառավարության նիստում ընդունվել է որոշում, ըստ որի՝ նախատեսվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում՝ 23 մլն 759 հազար դրամի չափով: Գումարը կուղղվի ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող թանգարաններում և արգելոց-թանգարաններում «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի» երկրորդ փուլի իրականացմանը:

Թանգարաններում «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի» ստեղծման և ներդրման համար «Վեբէքս Թեքնոլոջիս» ՍՊԸ-ի հետ 2023 թվականի հուլիսի 10-ին կնքված պայմանագրի համաձայն՝ երկրորդ փուլով սահմանված է մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգերի տեղադրման ծառայության ձեռքբերում։

Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը բաղկացած է լինելու տոմսերի վաճառքի և մուտքի հասանելիության վերահսկման ու կառավարման բաղադրիչներից:

Տոմսերի վաճառքի համակարգն այցելուների համար նախատեսված եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) կայք է: Համակագի միջոցով իրականացվելու են կարգաբերումները, մուտքագրվելու է ողջ տեղեկատվությունը, դրամարկղի վաճառողների կողմից իրականացվելու է տոմսերի առձեռն վաճառք, սահմանվելու է գնային, զեղչային և աբոնեմենտային քաղաքականությունը, գեներացվելու են հաշվետվությունները, ապահովվելու է կապը մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգի հետ:

Մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգը նախատեսված է ընդհանուր ղեկավարման համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում