Մենք Սերժ Սարգսյանի իշխանության օրոք չվախեցանք, պայքարեցիք, հիմա Վարդանիկի օրոք վախեցողի՞ ենք նման. Ղազարյան

Մենք Սերժ Սարգսյանի իշխանության օրոք չվախեցանք, պայքարեցիք, հիմա Վարդանիկի օրոք վախեցողի՞ ենք նման. Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գյումրու համայանքապետարանում տեղի ունեցող իրադարձություններին և ձերբակալություններին, նաև՝ հրապարակված ձայնագրությանը:

«Ասում ա՝ ՔՊ-ից ավագանու անդամներին վախեցնենք. մենք Սերժ Սարգսյանի իշխանության օրոք չվախեցանք պայքարեցիք, հիմա Վարդանիկի օրոք վախեցողի՞ ենք նման: Մեր ավագ գործընկերներ Քոչարյանի օրոք չվախեցան, ձեր օրոք վախեցողի՞ ենք նման:

Մեր ձևիստներն էլ շտապ Գյումրի են վազում, գիտե՞ք՝ ինչու:

Բոլոր նախկինները՝ ձևիստները ներառյալ, մի բանից են վախենում՝ օրենքի գերակայությունից: Վախեցե՜ք, իրոք ձեր համար ձեր ձևով վախենալու է օրենքի գերակայությունը: Ո՞նց եք մյուս ցույցը կազմակերպելու, դուք դա մտածեք»,- գրել է Ղազարյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում