Բլինքենը Ալիևի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ բանակցային համաձայնագիրը տևական խաղաղության միակ ճանապարհն է

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարը։
«Խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ և ողջունել Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պաշտոնական բանակցությունների առաջընթացն ու վերջին հակամարտության ռազմագերիների ազատ արձակումն Ադրբեջանի կողմից:
Բանակցային համաձայնագիրը տևական խաղաղության միակ ճանապարհն է»,-գրել է Բլինքենը։
Կարծիքներ