ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը

ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը

Եվրախորհրդարանի բուլղարացի անդամ Անգել Ջամբազկին Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը մինչ օրս չճանաչելու փաստն իսկական ամոթ է համարում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։

«Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին։ Այդ իրադարձությունը նպատակ ուներ համակարգված կերպով ոչնչացնել Օսմանյան կայսրության հայերին ու նրանց ինքնությունը։ Թուրքիան դեռևս չի ճանաչել ցեղասպանությունը։ Սա ամոթ է, սակայն մենք հիշում ենք ու երբեք չենք մոռանա ու չենք ների։ Հիշում եմ և պահանջում»,- գրել է Ջամբազկին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում