Հայաստանը Իրանի հետ սահմանի սահմանանշանների չափագրման հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կիրականացնի Հայաստանի և Իրանի պետական սահմանի իրանական կողմում սահմանանշանների չափագրման աշխատանքները և այդ հարցով բանակցություններ կվարի Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանի իրանական կողմում սահմանանշանների չափագրման և այդ հարցով Իրանի Իսլամական Հանրապետության հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ:
2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասվում է որոշման մեջ։


Կարծիքներ