Մխիթարյանը բաց կթողնի հաջորդ խաղը. Մոուրինյո

Մխիթարյանը բաց կթողնի հաջորդ խաղը. Մոուրինյո

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղին հաջորդած ասուլիսում խոսել է թիմի կազմում փոփոխությունների մասին։ Նա նշել է, որ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Ա Սերիայի 29-րդ տուրում «Ուդինեզեի» հետ կիրակնօրյա արտագնա խաղը։

«Այդ մրցավեճում չեն լինի Մխիթարյանը և Կումբուլան, իսկ «Վիտեսի» հետ խաղին այս պահին մենք չունենք Սերխիոյին և Մանչինիին, բայց մենք մի քանի տարբերակ ունենք»,- հայտարարել է մարզիչը:

Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռոման» հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթել էր նիդեռլանդական «Վիտեսին»։ Մխիթարյանը խաղին մասնակցել է մեկնարկային կազմում և 88-րդ րոպեին նրան փոխարինել է Քրիս Սմոլինգը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում