Որ երկրներից են ավելի շատ զբոսաշրջիկներ եկել Հայաստան. հրապարակվել է 2025-ի հունիսի այցելությունների թիվը

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է 2025 թվականի հունիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։
2025 թվականի հունիսին Հայաստան այցելել է 215,253 զբոսաշրջիկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 180,718-ի համեմատ։
2025 թվականի հունվար-հունիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (36.9%), Վրաստանից (14.4%) և Իրանից (8.5%):
Կարծիքներ