Կալանավայրում ինֆարկտից մաhացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը

Կալանավայրում ինֆարկտից մաhացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը

Քրեակատարողական հիմնարկում սրտի կանգից մահացել է հոկտեմբերի 25-ի տեղական ընտրություններում Ստեփանավան համայնքի «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը:

Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Նոյեմբերի 10-ին՝ առավոտյան 07:55-ի սահմաններում, 1980 թվականի ծնված կալանավորված անձի համար կանչվել է շտապօգնություն ինքնազգացողության վատթարացման պատճառով։ Ժամը 08:30-ի սահմաններում շտապօգնության աշխատակիցները արձանագրել են կենսաբանական մահը»,- հայտնել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում