ԱՄՆ-ը և Ֆրանսիան սկսում են զենքի առևտրի շուրջ երկխոսություն

Միացյալ Նահանգները և Ֆրանսիան երկխոսություն են սկսել զենքի առևտրի հարցի շուրջ՝ ցամաքային զորքերի ռազմական տեխնիկայի Eurosatory 2022 ցուցասրահի շրջանակներում։ Այս մասին երկուշաբթի ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում սահմանվել են ռազմավարական զենքերի առևտրի ամերիկա-ֆրանսիական խմբի լիազորությունները։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների և արտաքին գործերի գերատեսչությունների ներկայացուցիչները։
Ակնկալվում է, որ ռազմավարական խումբը կրկին կհանդիպի այս տարի, այնուհետև կհանդիպի տարին մեկ անգամ:
Կարծիքներ