Մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու, խոսելու ենք բարեկամաբար. Նիկոլ Փաշինյան

Մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու, խոսելու ենք բարեկամաբար. Նիկոլ Փաշինյան

«Ռուսաստանի հետ կապված՝ ես կխոսեի ոչ թե զիջումների, այլ լուծումների մասին»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով առաջիկայում Ռուսաստան կատարելիք իր այցերին։

«Մեր ընկալումն այն է, որ մենք չպետք է վնաս հասցնենք Ռուսաստանին, Ռուսաստանն էլ՝ մեզ»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը հարգում է Ռուսաստանի ինքնիշխանությունն ու շահերը, բայց ավելի շատ հարգում է ՀՀ ինքնիշխանությունն ու շահերը։

Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը նվազում է, բարեկամաբար ու եղբայրաբար խոսելու են։

«Մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու»,- ընդգծել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում